ԱՄՆ-ն սահմանում է վիզային սահմանափակումներ քրիստոնյաներին հետապնդողների համար. ԱՄՆ պետքարտուղար

Նրա խոսքով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը կհրաժարվի վիզա տրամադրել այն մարդկանց, ովքեր գիտակցաբար ղեկավարում, ֆինանսավորում, խրախուսում կամ իրականացնում են կրոնական ազատությունների խախտումներ։ Նոր քաղաքականությունը վերաբերում է ոչ միայն Նիգերիային, այլև այլ պետություններին և անհատներին, որոնք զբաղվում են մարդկանց հետապնդմամբ՝ նրանց հավատքի պատճառով։

«Այս վիզային սահմանափակումները հանդիսանում են ԱՄՆ-ի վճռական արձագանքը այն վայրագություններին, որոնց ենթարկվում են քրիստոնյաները Նիգերիայում և ամբողջ աշխարհում»,- նշել է Ռուբիոն սոցիալական հարթակ X-ում։

Leave a Comment