https://arm.sputniknews.ru/20251203/kliner-nujny-aranc-5000-zvohi-artahajtutjunn-apacucvec-pastatghtervov-hvovhannisjan-96497038.html
«Կլիներ նույնը` առանց 5000 զոհի» արտահայտությունն ապացուցվեց փաստաթղթերով. Հովհաննիսյան
«Կլիներ նույնը` առանց 5000 զոհի» արտահայտությունն ապացուցվեց փաստաթղթերով. Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
Ուսումնասիրելով կառավարության հրապարակած ԼՂ բանակցային փաստաթղթերը` «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը եզրակացնում է, որ 44-օրյա պատերազմի… 03.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-03T23:01+0400
2025-12-03T23:01+0400
2025-12-03T23:01+0400
վահե հովհաննիսյան
նիկոլ փաշինյան
արցախ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/02/77883738_0:37:1600:937_1920x0_80_0_0_9d4f0454b69d4c25460723e9720e1866.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik․ ԼՂ բանակցային փաստաթղթերի հրապարակման արդյունքում պարզ դարձավ, որ իշխանությունը, ըստ էության, ընդունում է, որ 2019 թ․-ին եղել է շատ հետաքրքիր առաջարկ համանախագահների կողմից, որը ենթադրում էր խաղաղ կարգավորում, պատերազմի բացառում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։Նշենք` դեկտեմբերի 2-ին, ԵԱՀԿ ՄԽ–ի լուծարման պաշտոնական հայտարարությունից հետո ՀՀ կառավարության կայքում հրապարակվեցին Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող թվով 13 փաստաթղթեր։ Դրանց շարքում են ԵԱԿ Մինսկի խմբի առաջարկները, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Կրակովի փաստաթուղթը, ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների 2016 թ․-ի առաջարկները, Ռուսաստանի փաթեթային առաջարկները, Կազանի փաստաթուղթը, Մադրիդյան սկզբունքները և այլն։«Ըստ էության, պատերազմի այն սարսափելի հետևանքները, որ մենք ունենք այսօր, հետևանք են այն բանի, որ հայկական կողմը մերժել է համանախագահների այդ առաջարկը։ Հիմա այդ հայտնի հրեշավոր արտահայտությունը, որ կլիներ նույնը, ուղղակի չէին լինի 5000 զոհերը, երեկ ապացուցվեց նաև հրապարակված փաստաթղթերով։ 2019 թ․-ին միջնորդների կողմից Հայաստանին առաջարկվել է մի նախագիծ, որը ենթադրում էր հայկական Արցախ, ենթադրում էր պատերազմի և ողբերգական զոհերի բացառում»,– նկատում է Հովհաննիսյանը։Ի դեպ, իշխանության պարզաբանման համաձայն, այս առաջարկը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացվել է դեռ 2016թ–ին։ Դրանով է ՀՀ այսօրվա իշխանությունը հիմնավորում նաև այն հանգամանքը, որ փաստաթղթում նշվում է ոչ թե «ՀՀ վարչապետ», այլ «նախագահ»։Հրապարակված փաստաթղթերի ցանկն ուսումնասիրողներն անմիջապես նկատեցին, որ փաթեթում բացակայում է Քի Վեսթի տարբերակը։ Փաշինյանի մեկնաբանմամբ` Քի Վեստի բանակցային փաթեթը չի հրապարակվել, որովհետև այն չկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո։Վահե Հովհաննիսյնը չի բացառում, որ այդ փաստաթուղթն, իրոք, տեխնիկական պատճառներով ՀՀ կառավարության արխիվում բացակայում է։ Բայց և արձանագրում է, որ անգամ ադրբեջանական և ամերիկյան կողմերի հավաստիացումներով Քի Վեսթի տարբերակը ևս ենթադրում էր երկարատև խաղաղություն և հայկական Արցախ` մինչև 40 կմ լայնությամբ միջանցքով։«Իսկ այն ճանապարհը, որ հնարավոր է տրվեր Մեղրիով, անկեղծ ասած, մի քանի անգամ ավելի լավ պարամետրերով էր լինելու, քան Թրամփի նախագիծը, որը հիմա որպես խաղաղություն է ներկայացվում»,– նշում է Հովհաննիսյանը։Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված նամակին, մեր զրուցակցի գնահատմամբ, դրանում ֆիքսվում են հայկական պետության կարմիր գծերը։ Բացի այդ, պարզ է դառնում, որ բանակցային պրոցեսում կա պրոբլեմ, և Հայաստանի նախագահը դիմում է ՌԴ նախագահին, որպես մի մարդու, ում միջոցով կարելի է բեկում մտցնել, բանակցային նոր գաղափարներ բերել, պատերազմից խուսափել։Վահե Հովհաննիսյանը չի բացառում, որ հրապարակված փաստաթղթերում կարող են լինել նաև դիվանագիտական, մանիպուլյատիվ հնարքներ` կողմերի տրամադրությունները ստուգելու նպատակով։ Չի բացառում, որ դրանք հրապարակողներն էլ իրենց կողմից են որոշակի «խմբագրումներ» արել։Նա հավելեց, որ դրա փոխարեն ՀՀ–ում իշխանության եկած քաղաքական ուժը բանակցային սոլիդությունը վերածեց միտինգային գոռգոռոցների, որտեղ մի օր Արցախը Հայաստան էր և վերջ, մի օր` Արցախը Ադրբեջան է և վերջ։
https://arm.sputniknews.ru/20251202/ajsor-hraparakvats-banakcajin-pastatughty-pashinjani-qaghaqakan-tapanaqarn-e-ashvotjan-96463363.html
ադրբեջան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/02/77883738_23:0:1447:1068_1920x0_80_0_0_de275a0979b9530b973967db1ba7a8be.jpg
վահե հովհաննիսյան, նիկոլ փաշինյան, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արցախյան պատերազմ
վահե հովհաննիսյան, նիկոլ փաշինյան, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արցախյան պատերազմ
Ուսումնասիրելով կառավարության հրապարակած ԼՂ բանակցային փաստաթղթերը` «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը եզրակացնում է, որ 44-օրյա պատերազմի սարսափելի հետևանքների պատճառն այն է, որ հայկական կողմը մերժել է համանախագահների 2019թ–ի առաջարկը։
«Ըստ էության, պատերազմի այն սարսափելի հետևանքները, որ մենք ունենք այսօր, հետևանք են այն բանի, որ հայկական կողմը մերժել է համանախագահների այդ առաջարկը։ Հիմա այդ հայտնի հրեշավոր արտահայտությունը, որ կլիներ նույնը, ուղղակի չէին լինի 5000 զոհերը, երեկ ապացուցվեց նաև հրապարակված փաստաթղթերով։ 2019 թ․-ին միջնորդների կողմից Հայաստանին առաջարկվել է մի նախագիծ, որը ենթադրում էր հայկական Արցախ, ենթադրում էր պատերազմի և ողբերգական զոհերի բացառում»,– նկատում է Հովհաննիսյանը։
Ի դեպ, իշխանության պարզաբանման համաձայն, այս առաջարկը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացվել է դեռ 2016թ–ին։ Դրանով է ՀՀ այսօրվա իշխանությունը հիմնավորում նաև այն հանգամանքը, որ փաստաթղթում նշվում է ոչ թե «ՀՀ վարչապետ», այլ «նախագահ»։
Վահե Հովհաննիսյանի պնդմամբ` այս հանգամանքը չի փոխում իրադարձությունների տրամաբանությունը, քանի որ 2019 թ․-ին Հայաստանն ունեցել է նոր իշխանություն, որին տրված էր բացառիկ իրավասություն` նոր իրողության պայմաններում հասկանալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը, բանակցելու և խուսափելու պատերազմից։ Մինչդեռ, այսօր, Հովհաննիսյանի բնորոշմամբ, ՀՀ գործող իշխանությունը կրում է բացարձակ պատասխանատվություն առաջարկի մերժման ու դրա ցավալի հետևանքների համար։ Իսկ բնակցությունները տապալած իշխանությունների միակ դատավորը, նրա խոսքով, այսօր պետք է լինի հայ հասարակությունը։
Հրապարակված փաստաթղթերի ցանկն ուսումնասիրողներն անմիջապես նկատեցին, որ փաթեթում բացակայում է Քի Վեսթի տարբերակը։ Փաշինյանի մեկնաբանմամբ` Քի Վեստի բանակցային փաթեթը չի հրապարակվել, որովհետև այն չկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո։
Վահե Հովհաննիսյնը չի բացառում, որ այդ փաստաթուղթն, իրոք, տեխնիկական պատճառներով ՀՀ կառավարության արխիվում բացակայում է։ Բայց և արձանագրում է, որ անգամ ադրբեջանական և ամերիկյան կողմերի հավաստիացումներով Քի Վեսթի տարբերակը ևս ենթադրում էր երկարատև խաղաղություն և հայկական Արցախ` մինչև 40 կմ լայնությամբ միջանցքով։
«Իսկ այն ճանապարհը, որ հնարավոր է տրվեր Մեղրիով, անկեղծ ասած, մի քանի անգամ ավելի լավ պարամետրերով էր լինելու, քան Թրամփի նախագիծը, որը հիմա որպես խաղաղություն է ներկայացվում»,– նշում է Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված նամակին, մեր զրուցակցի գնահատմամբ, դրանում ֆիքսվում են հայկական պետության կարմիր գծերը։ Բացի այդ, պարզ է դառնում, որ բանակցային պրոցեսում կա պրոբլեմ, և Հայաստանի նախագահը դիմում է ՌԴ նախագահին, որպես մի մարդու, ում միջոցով կարելի է բեկում մտցնել, բանակցային նոր գաղափարներ բերել, պատերազմից խուսափել։
Վահե Հովհաննիսյանը չի բացառում, որ հրապարակված փաստաթղթերում կարող են լինել նաև դիվանագիտական, մանիպուլյատիվ հնարքներ` կողմերի տրամադրությունները ստուգելու նպատակով։ Չի բացառում, որ դրանք հրապարակողներն էլ իրենց կողմից են որոշակի «խմբագրումներ» արել։
«Ինչ–որ հոդվածներից են մեջբերումներ արել` իրենց թերթում տպագրված։ Դա իսկապես, լուրջ չէ։ Բանակցությունների ժամանակ կարող են հնչել տարբերակներ, կարող է մի կողմը տարբերակ հնչեցնել, իմանալով, որ դա երբեք չի լինելու, բայց փորձի ստուգել դիմացինի կամ միջնորդների ռեակցիաները։ Ամեն ինչ հնարավոր է։ Փաստը մնում է, փաստ, որ եղել են առաջարկներ, որոնք ստացել են կամ փաստաթղթի տեսք, կամ չեն ստացել և մերժվել են։ Բայց կուլմինացիան, այս ամբողջ պատմության մեխը 2019 թ․ն է։ Պետք էր հասկանալ, որ աշխարհը փոխվել է, տարածաշրջանը փոխվում է, և դու ստանում ես առաջարկ, որը քեզ թույլ է տալիս խուսափել պատերազմից ու դրա հետևանքներից, ու դու դա չես ընդունում»,– շեշտում է Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ դրա փոխարեն ՀՀ–ում իշխանության եկած քաղաքական ուժը բանակցային սոլիդությունը վերածեց միտինգային գոռգոռոցների, որտեղ մի օր Արցախը Հայաստան էր և վերջ, մի օր` Արցախը Ադրբեջան է և վերջ։
