Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել, հատկապես հետաքննող լրագրողները չպետք է սպասարկեն իշխող կուսակցության շահերը․ Ռոբերտ Կադարյան


Ի պատասխան Factor.am-ի «Գաղտնի գործարքը․ ինչ է արժեցել ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանին և ինչքան է այն գնահատվում հիմա» հոդվածի, «Մեր ձևով» շարժման անդամ Ռոբերտ Կադարյանը գրում է.

Ֆակտորը չի ներկայացնում Տաշիր գրուպի կողմից ՀԷՑ-ի կառավարման մասին մի քանի փաստ.

Ընդամենը ակտիվներ 2016 հունվարի 1 – 146,6 մլրդ

2025 հունվարի 1 – 337,9 մլրդ (աճը 191մլրդ դր.)

Ընդամենը սեփական կապիտալ 2016 հունվարի 1 – 31,5 մլրդ

2025 հունվարի 1 – 136,9 մլրդ (աճ 105մլրդ դր.)

 

Այսինքն՝ Տաշիր ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 191 մլրդ դրամով, իսկ սեփական կապիտալը աճել է շուրջ 105 մլրդ դրամով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունը իրականացրել է 2016 – 2025 թթ շուրջ 270 մլրդ դրամի ներդրում, հնարավոր էր որ պարտավորությունները աճեին այդ ընթացքում 85 մլրդ դրամով, այն դեպքում երբ ակտիվները և սեփական կապիտալը աճել են շուրջ 300 մլրդ դրամով:

 

Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել, հատկապես հետաքննող լրագրողները չպետք է սպասարկեն իշխող կուսակցության շահերը։

 

Leave a Comment