Օլմոյի ապաքինումը նախատեսվածից ավելի երկար կտևի — Armsport.am

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն ուսի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

​Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է երեքշաբթի օրը կայացած Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի հետաձգված՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում (3:1):

Հանդիպման 65-րդ րոպեին Օլմոն գոլի հեղինակ դառնալուց անմիջապես հետո հարվածից հետո անհաջող վայրէջք է կատարել։

​Բուժզննման արդյունքում ախտորոշվել է ձախ ուսի հոդախախտ։ Որոշում է կայացվել սահմանափակվել պահպանողական բուժմամբ։

Վերականգնման գործընթացը կտևի նվազագույնը մեկ ամիս։ Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Օլմոն խաղադաշտ կվերադառնա 3 շաբաթից։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Օլմոն «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment