
Ալեքսանյանի խոսքով, Կարապետյանների ընտանիքը տասնամյակներ շարունակ հոգատար է եղել մարզի բոլոր երեխաների նկատմամբ:
Մասնավորապես, Տաշիր բարեգործականի կողմից կառուցվել են մանկապարտեզներ մարզի մի շարք քաղաքներում Ալավերդիում, Սպիտակում, Ստեփանավանում և Տաշիրում, Վանաձորում կառուցվել է գերժամանակակից ծննդատուն, բարեկակարգվել և հիմնանորոգվել են դպրոցներ:
Մարզպետարանում նիստերից մեկի ժամանակ Մկրտչյանը անդրադարձել էր Տաշիր բարեգործականի հերթական նախաձեռնություններից մեկին, որի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերից երեխաները հրավիրվում են նորաբաց կրկես դիտելու Էթերնիա շոուն։ ՔՊ-ական մարզպետը հայտարարել էր, թե իբր մարդիկ քսան տարի անց նոր հիշել են մարզի երեխաների մասին՝ ակնարկելով Կարապետյաններին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: