ԱՄՆ բարձրաստիճան զինվորական է այցելել Ադրբեջան

Քաղաքականություն

03.12.2025 | 21:13

ԱՄՆ բրիգադի գեներալ Քրիս Մաքքինիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է  Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության (EUCOM) գործընկերության, անվտանգության, համագործակցության և զանգվածային ոչնչացման զենքի կանխարգելման գծով փոխտնօրեն, բրիգադի գեներալ Քրիս Մաքքինիի գլխավորած պատվիրակությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության անդամների հետ միասին, այցելել է Շեհիդների պուրակ։

Այցից այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment