Լիքը թղթերից բան չի հասկացել և Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում. պայթեց Քի Վեսթի փաշինյանական միֆը

Արցախյան կարգավորման բանակցային փաստաթղթերի գաղտնազերծումը, որ իշխանության համոզմամբ, «կարմիր քարտ» է ընդդիմությանը, Փաշինյանի ընդդիմախոսների կարծիքով՝ հենց նրա դեմ է աշխատում: Ըստ ընդդիմության՝ այդ փաստաթղթերը ապացուցում են, որ Փաշինյանի ստացած բանակցային ժառանգության հիման վրա հնարավոր էր հասնել Արցախի ինքնավարությանը ու ոչ Ադրբեջանի կազմում: Բանակցային գաղտնազերծումների օղակից Փաշինյանի թիմը դուրս է թողել քիվեսթյան փաստաթուղթը, որի շուրջ ամենաշատն են միֆեր հյուսել իշխանականները՝ փորձելով համոզել, թե դա Մեղրին հանձնելու մասին է: Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը վստահեցնում է՝ եթե Փաշինյանին իսկապես ձեռնտու լիներ հրապարակել այդ փաստաթուղթը, նա ամեն գնով կգտներ այն ու կհրապարակեր, ոչ թե կհայտարարեր, թե կառավարության արխիվներում չկա Քի Վեսթի փաստաթուղթը:

 

Leave a Comment