https://arm.sputniknews.ru/20251203/anhajt-zinvvori-ory-vanadzvorum-hargel-en-zvohvats-zinvvorneri-hishataky-96503443.html
Անհայտ զինվորի օրը Վանաձորում հարգել են զոհված զինվորների հիշատակը
Անհայտ զինվորի օրը Վանաձորում հարգել են զոհված զինվորների հիշատակը
Sputnik Արմենիա
Կրկին հնչեց «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»-ը։ 03.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-03T20:58+0400
2025-12-03T20:58+0400
2025-12-03T20:58+0400
անհայտ զինվոր
վանաձոր
գյումրի
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96498354_0:0:2560:1441_1920x0_80_0_0_e270213605dc66e03de7e69cf8804607.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Վանաձորում այսօր՝ Անհայտ զինվորի օրը, ծաղիկներ են խոնարհել զոհված զինվորների հիշատակին։ Այս մասին հաղորդում է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը:«Այսօր ծաղիկներ խոնարհելով՝ կրկնում ենք՝ քո անունն անհայտ է, քո սխրանքը՝ անմահ։ Թող այս օրը մեզ հիշեցնի, թե որքան կարևոր է ամրապնդել փոխըմբռնումն ու վառ պահել հիշողությունը՝ փոխանցելով այն ապագա սերունդներին», – նշել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը։Արարողությանը ներկա են եղել նաև 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Յուրի Պոշչենկոն, Գյումրիի Ռուսական տան տնօրեն Անտոն Բերյանևը, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, վետերաններ, կազակներ:Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջոցառումն ավարտվել է Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ դնելով՝ որպես հարգանքի տուրք և ի մեծարում նրանց հիշատակի, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար և մնացին անանուն:Միջոցառումը կազմակերպվել էր Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության, Գյումրիում Ռուսական տան և 102-րդ ռուսական ռազմակայանի կողմից՝ Լոռու մարզպետարանի և քաղաքապետարանի աջակցությամբ:
վանաձոր
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96498354_285:0:2560:1706_1920x0_80_0_0_871bcd7a5fce7bac1c96f1617a0b8678.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անհայտ զինվոր, վանաձոր, գյումրի, ռուսաստան
անհայտ զինվոր, վանաձոր, գյումրի, ռուսաստան
Բաժանորդագրվել
Կրկին հնչեց «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»-ը։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Վանաձորում այսօր՝ Անհայտ զինվորի օրը, ծաղիկներ են խոնարհել զոհված զինվորների հիշատակին։ Այս մասին հաղորդում է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը:
«Այսօր ծաղիկներ խոնարհելով՝ կրկնում ենք՝ քո անունն անհայտ է, քո սխրանքը՝ անմահ։ Թող այս օրը մեզ հիշեցնի, թե որքան կարևոր է ամրապնդել փոխըմբռնումն ու վառ պահել հիշողությունը՝ փոխանցելով այն ապագա սերունդներին», – նշել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը։
Արարողությանը ներկա են եղել նաև 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Յուրի Պոշչենկոն, Գյումրիի Ռուսական տան տնօրեն Անտոն Բերյանևը, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, վետերաններ, կազակներ:
Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջոցառումն ավարտվել է Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ դնելով՝ որպես հարգանքի տուրք և ի մեծարում նրանց հիշատակի, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար և մնացին անանուն:
Միջոցառումը կազմակերպվել էր Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության, Գյումրիում Ռուսական տան և 102-րդ ռուսական ռազմակայանի կողմից՝ Լոռու մարզպետարանի և քաղաքապետարանի աջակցությամբ: