ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը քննադատությամբ հանդես եկավ՝ նշելով, որ նիստի մթնոլորտը նման է աղանդի հավաքի:
Նա հարցրեց, թե արդյոք կառավարության հրապարակած կանոնակարգում գաղտնի կետ կա, ըստ որի՝ պատգամավորները պետք է օրը մի քանի անգամ ծափահարեն կամ վարչապետի նկարը կախեն իրենց աշխատասենյակներում։
Վարդանյանը հավելեց, որ նման վարքագիծ ոչ մի եվրոպական երկրում չի տեսել:
Պատգամավորը նաև անդրադարձավ իշխանությունների այն պնդմանը, թե Արցախը բանակցային գործընթացում վաղուց հանձնված էր, ընդգծելով՝ եթե դա այդպես էր, ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախկինում չէր վերցնում այն։