Մոսկվան պատրաստ չէ փոխզիջման գնալ. Ռյուտե


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Կրեմլում Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի բանագնացների հանդիպումը, նշել, որ այն չափազանց կարևոր է: Մարկ Ռյուտեն տեղեկացրել է, որ դաշինքը սերտ կապի մեջ է Վաշինգտոնի հետ։

«Կլինեն նաև այլ քայլեր, բայց ամեն փուլի մասին մեկնաբանություններ չենք անի»,- հավելել է պաշտոնյան ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ լրագրողների հետ զրույցում։ Ռյուտեն նաև տեղեկացրել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման հասնելու ջանքերին զուգահեռ դաշինքը մտադիր է շարունակել զենք գնել Ուկրաինայի համար։

Ռյուտեն մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան պատրաստ չէ փոխզիջման գնալ, ուստի հարկավոր է ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը և շարունակել պատժամիջոցները:


Մանրամասները՝ տեսաշարում:

Leave a Comment