Հունգարիան ԵՄ ղեկավարության դեմ դատական հայց կներկայացնի ՌԴ-ից նավթի և գազի մատակարարման արգելքի դեպքում


Հունգարիան Եվրամիության դատարան հայց կներկայացնի ԵՄ ղեկավարության դեմ, եթե հաստատվի Ռուսաստանից նավթի և գազի մատակարարման արգելքը: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:


Նախարարը հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովը, ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը մշակել են մինչև 2028 թվականը ռուսական էներգակիրներից հրաժարվելու ծրագիր: Նա հստակեցրել է, որ Բուդապեշտն այն չի ընդունում։ Նախարարն ընդգծել է, որ Հունգարիան Սլովակիայի հետ պատրաստվում է հայց ներկայացնել:


Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ռուսական գազի ներկրման արգելքը ԵՄ-ի համար էներգետիկ անկախության նոր դարաշրջան կբացի: 

Դիտումների քանակ1

Leave a Comment