Բժիշկները փրկել են երեխայի կյանքը՝ նրա բրոնխներից ատամ հանելով

Երեխան ոչինչ չի ասել ծնողներին և մեկ շաբաթ շարունակ ապրել է օրգանիզմում օտար մարմնի առկայությամբ, ինչի հետևանքով սկսվել է բորբոքային գործընթաց

Բժիշկները փրկել են երեխայի կյանքը՝  նրա բրոնխներից  ատամ հանելով


ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Նովոսիբիրսկում բժիշկները փրկել են մի տղայի, ով խաղահրապարակում պատահաբար կորցրել էր կտրիչ ատամը և կուլ տվել այն։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։


Երեխան ոչինչ չի ասել ծնողներին և մեկ շաբաթ շարունակ ապրել է օրգանիզմում օտար մարմնի առկայությամբ, ինչի հետևանքով սկսվել է բորբոքային գործընթաց։


Տղային տեղափոխել են հիվանդանոց՝ բարձր ջերմությամբ, ՍՇՎԻ (սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա) նշաններով և ուժեղ հազով։


Զննման ընթացքում նրա բրոնխներում հայտնաբերվել է օտար մարմին։ Էնդոսկոպիայի բժիշկները հանել են կուլ տված ատամը։ 


Աղբյուրի տեղեկացմամբ,  տղայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։


Leave a Comment