Ներքաղաքական կյանքում փոթորիկներ չկան, որովհետև ազդեցության գործակալները չեզոքացված են. Նիկոլ Փաշինյան


Ազդեցության գործակալների ցանցերը բացահայտված են՝ ամբողջությամբ և լիարժեք. ընդ որում՝ հարուցված և դատարաններում գտնվող քրեական գործերի շրջանակներում են: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին:


«Ներքաղաքական կյանքում բա ինչի՞ փոթորիկներ չկան, որովհետև ազդեցության գործակալները չեզոքացված են, դրա համար էլ չկան. ֆինանսական աղբյուրները չեզոքացված են, հիբրիդային գործիքները չեզոքացվում են, բոլոր կոնսպիրատիվ կապուղիներն արձանագրված են:


Ով փորձում է այդ կոնսպիրատիվ կապուղիով անցնի՝ չագուճով տալիս ենք գլխին»,- նշեց նա։


Փաշինյանը վստահեցրեց, թե պողպատե մանդատը ողջ ուժով գործում է։


«Չի ուշացել, ճիշտ պահին է, միշտ էլ գործել է ու համոզված եղեք՝ ինչքան օբյեկտիվ պահանջ լինի, գործելու է, որովհետև խոսքը ՀՀ պետականության մասին է, ժողովրդավարության, ժողովրդի ինքնիշխանության և ազատ կամարտահայտության մասին է: Իմ կարծիքով՝ ցանցը բացահայտված է, ոչ մի գաղտնիք այլևս չկա»,- ընդգծեց վարչապետը։

Leave a Comment