ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ այցելել են Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ կիրակի պետք է Փաշինյանի մասնակցությամբ պատարագ անցկացվի

Տեղեկություն ստացանք, որ այսօր, ժամը 6-ի սահմաններում ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ այցելել են Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ կիրակի պետք է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագ անցկացվի: 

«News.5tv.am»,- հետ զրույցում Տեր Ռուբեն քահանան հաստատեց տեղեկությունը, հարցրինք` ինչու էին եկել . « Պարզ չի, վարչապետը երբ մի տեղ գնում է, անվտանգությունը ապահովելու համար»,- ասաց Տեր Ռուբենը: 

Հետաքրքրվեցինք` արդեն որոշվա՞ծ է, որ կիրակի ինքն է անցկացնելու պատարագը, ասաց, որ դեռ հստակ չէ:

Leave a Comment