Ուկրաինական ուժերը 100-ից ավելի ԱԹՍ են արձակել Ռուսաստանի ուղղությամբ. ՌԴ ՊՆ


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը գիշերվանից 100-ից ավելի ԱԹՍ են արձակել Դաշնության ուղղությամբ:


 


Թիրախում են եղել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Ռոստովի, Աստրախանի և այլ մարզեր: Տամբովի մարզում նավթաբազա է հրդեհվել։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


 


Ռուսական ուժերն էլ անօդաչու թռչող սարքերով հարվածել են Դնեպրոպետրովսկին: Կա 2 զոհ, վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ:


 


Ռուսաստանի ՊՆ տվյալով՝ թիրախավորվել են նաև Ուկրաինայի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները:


 


Գերատեսչությունը հաղորդել է մարտի դաշտում առաջխաղացման մասին:

Դիտումների քանակ2

Leave a Comment