Գալյան․ Առաջին փուլում մեծամասնություն չձևավորվելու դեպքում 2-րդ փուլ չի լինի՝ նոր ընտրություններ կլինեն

Գալյան․ Առաջին փուլում մեծամասնություն չձևավորվելու դեպքում 2-րդ փուլ չի լինի՝ նոր ընտրություններ կլինեն

3 դեկտեմբերի 2025 – 17:23 AMT

PanARMENIAN.Net – Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախատեսվող փոփոխություններին, հայտնել է, որ առաջին փուլում մեծամասնություն չձևավորվելու դեպքում 2-րդ փուլ չի լինի․ նոր ընտրություններ կլինեն։

«Ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից ճիշտ գտանք, որ հիմնական առաջին ընտրություններից հետո, եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում կամ չի ձևավորում կոալիցիա, ոչ թե գնանք երկրորդ փուլի, այլ լինեն նոր ընտրություններ։ Որպեսզի ավելի մեծ հնարավորություն ստեղծենք քաղաքական ուժերին համախմբվելու երկրորդ ընտրությունների»,– նշել է Գալյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նախարարը հստակեցրել է, որ ընտրությունները լինելու են զրոյական մեկնարկային կետից։

«Այդ արդյունքներով, եթե կրկին չձևավորվի մեծամասնական ուժը, արդեն նոր կունենանք երկրորդ փուլ՝ ըստ էության այն կարգավորումներով, ինչպիսիք այսօր կան»,– ասել է նա։

ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։

Leave a Comment