Եկեղեցին ժողովրդից օտարող հատվածը ռուսական գործակալական ցանցն է։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։
Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը զրուցում են տարածաշրջանային զարգացումների, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Սուքիասյանի խոսքով` ընդդիմության մի հատվածը գործարքի մեջ է Ռուսաստանի հետ, ներքին մթնոլորտը պղտորելու համար։ «Չի կարելի թույլ տալ, որ եկեղեցու վերնախավը ցնցի պետականության հիմքերը»,- նշել է բանախոսը։