«Մամա-պապա»-ից առաջ հայհոյանք ենք սովորեցնում երեխաներին․ Փաշինյանը՝ քրեական բարքերի մասին

https://arm.sputniknews.ru/20251203/mama-papa-ic-araj-hajhvojanq-enq-svovvorecnum-erekhanerin-pashinjany-qreakan-barqeri-masin-96496129.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96478987_254:0:1853:1199_1920x0_80_0_0_e5c263a601325b02a1ad93114403f574.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, հայհոյանք, քրեական ենթամշակույթ

նիկոլ փաշինյան, հայհոյանք, քրեական ենթամշակույթ

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր պատգամավորը հակադարձեց Փաշինյանին՝ ընդգծելով, որ անցնող 35 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական խոսույթում որևէ գործիչ հայհոյանքն այնպես չի լեգիտիմացրել, ինչպես Փաշինյանն ու իր քաղաքական թիմը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik․ Պետք է ամենախիստ, կոշտ, կոպիտ ուժային, դաժան միջոցներ ձեռնարկել մեր երկրում քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա սկսվում է նրանից, որ երբ տղա երեխաների լեզուները բացվում է, նույնիսկ երբեմն մամա-պապա բառերից առաջ հայհոյանք ենք սովորեցնում, հետո էլ ազգուտակով հավաքվում, ծափ տալիս։ Ես ընդունում եմ մեր պատասխանատվությունը, որ մենք պետք է էդ հարցերով զբաղվենք»,- ասաց Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի հարցին։

Պատգամավորը նշել էր, որ ամեն օր լրահոսը ողողված է վենդետաների, ծանր հանցագործությունների, քրեական բարքերի մասին նորություններով։

Փաշինյանի համոզմամբ՝ սոցիալական ցանցերն այսօր բավականին բացասաբար են անդրադառնում իրավիճակի վրա։ Նրա խոսքով՝ օրեր առաջ Ավստրալիան արգելեց անչափահասների հասանելիությունը սոցիալական ցանցերին։

Լիլիթ Գալստյանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, որ անցնող 35 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական խոսույթում որևէ գործիչ հայհոյանքն այնպես չի լեգիտիմացրել, ինչպես Փաշինյանն ու իր քաղաքական թիմը։

«Երբ որ Դուք անգամ, ես անհարմար եմ զգում այս ամբիոնից հայտարարել, բայց սեռական օրգանների հիշատակումներով խոսք եք տարածում ԶԼՄ-ներով կամ սոցիալական ցանցերում, և իմ միջազգային գործընկերներն ինձ պատկերն են ցույց տալիս՝ «մի՞թե սա Ձեր վարչապետն է», ես գետինն եմ մտնում՝ անկախ նրանից այս թիմից եմ, թե այն։ Սա է իրականությունը և առերեսվեք դրա հետ»,- արձագանքեց Գալստյանը։

Փաշինյանն այս դիտարկումից հետո շնորհակալություն հայտնեց՝ նշելով, որ միշտ առաջարկում են տեսնել իրենց թերություններն ու շտկել դրանք։

Leave a Comment