ԵՄ նախկին բարձրաստիճան դիվանագետ Մոգերինին ազատ է արձակվել – Armenia Today

Եվրոպայի քոլեջի ռեկտոր և Եվրամիության արտաքին գործերի նախկին գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ազատ է արձակվել մեկօրյա ձերբակալությունից հետո, հայտնում է Meduza-ն:

Մոգերինին ձերբակալվել էր դեկտեմբերի 2-ին՝ 2021-2022 թվականներին ԵՄ միջոցների ապօրինի օգտագործման հետ կապված խարդախության գործի հետաքննության շրջանակներում: Նրան ազատ են արձակել գիշերվա ժամը 1-ի սահմաններում։ Նրա հետ միասին ազատ են արձակվել նաև այս գործով մյուս երկու ձերբակալվածները՝ Եվրոպական արտաքին կապերի ծառայության նախկին գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն և Եվրոպայի քոլեջի ղեկավարներից Չեզարե Զեգրետին:

Դատախազների խոսքով՝ Մոգերինիին և մյուս երկուսին պաշտոնապես տեղեկացրել են իրենց դեմ առաջադրված մեղադրանքների մասին և ազատ արձակել, քանի որ նրանց կողմից փախուստի վտանգ չկա, գրում է La Repubblica-ն:

Մոգերինին 2014-2019 թվականներին Ժան-Կլոդ Յունկերի հանձնաժողովում զբաղեցրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչի պաշտոնը: Մինչ այդ նա եղել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Մատեո Ռենցիի կառավարությունում (2014-ի փետրվարից հոկտեմբեր) և Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր (2008-2014թթ.):

Leave a Comment