«Միայն նոյեմբերի վերջին ՀՀ-ում այրվել է 1304 հա մակերեսով անտառ, այդ թվում` նորատունկ». Այսեր Ղազարյան

«Միայն նոյեմբերի վերջին ՀՀ-ում այրվել է 1304 հա մակերեսով անտառ, այդ թվում` նորատունկ». Այսեր Ղազարյան

Անտառագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025 թ-ի նոյեմբերի վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ-ի Լոռու, Տավուշի և Գեղարքունիկի մարզերում այրվել են մոտ 28000 հա մակերեսով արոտավայերի/խոտհարքների տարածքներ՝ Լոռի – 14627 հա, Տավուշ – 1959 հա, Գեղարքունիք – 11340 հա: Վերոնշյալ մարզերի տարածքներում այդ նույն ժամանակահատվածում այրվել են մոտ 1304 հա անտառածածկ հատվածներ՝ Լոռի – 203 հա, Տավուշ – 541 հա, Գեղարքունիք – 560 հա: Պետք է նշեմ, որ 1304 հա մակերեսով անտառային հատվածներից մոտ 1026 հա մակերեսով անտառային հատվածներին կրակը անցել է հենց արոտավայրերից, իսկ Արծվաբերդի անտառտնտեսություն/մասնաճյուղի 278 հա մակերեսով անտառածածկ տարածքը արոտավայրերի հարևանությամբ չի գտնվում և այրման պատճառը այլ է … Անտառածածկ տարածքներում հրդեհը հիմնականում գետնատարած է եղել, վերջինիս բացասական ազդեցության գնահատականներ հնարավոր կլինի տալ մյուս տարվա վեգետացիայի ընթացքում:
Պետք է նշեմ, որ Լոռու մարզում այրվել են նաև նոր տնկված (անտառապատված) տարածքներ: Սա այն դեպքերից է, երբ որ ժամանակին զգուշացնում ես կլիմայի փոփոխության՝ ՀՀ-ում արիդացման ահագնացող գործընթացների, անտառների, արոտավայրերի .. կառավարման խնդիրների և մարտահրավերների մասին, բայց փաստացի աչքաթող անելով առանցքային և անհետաձգելի խնդիրները, զբաղվում են «նկարչությանբ»:
Իսկ արդյոք պատրա՞ստ եք գոնե հիմա լսելու, թե ինչ են առաջարկում փորձագետները:
Քանի դեռ ուշ չէ…
Քարտեզի պայմանական գունավորմամբ ներկայացված են.
անտառներ – կանաչ,
արոտավայրեր – դեղին,
խոտհարքներ – մանուշակագույն,
լճեր, ջրամբարներ – կապույտ,
սև եզրագծով շերտագրված պոլիգոններ – այրված տարածքներ,
կարմիր – հրդեհված անտառներ»:

Աղբյուրը`   Այսեր Ղազարյան

Leave a Comment