
«Ղարաբաղի հարցի բանակցային ողջ գործընթացը երբեք, երբեք ոչ մի վայրկյան, ոչ մի պահ չի եղել Ղարաբաղի հարցը կարգավորելու մասին»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս կարծիքը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղարաբաղի հարցի բանակցային ամողջ գործընթացը եղել է Հայաստանին, ինչ որ առումով նաև Ադրբեջանին թակարդի մեջ պահելու մասին։ Ուրիշ որևէ բանի մասին չի եղել։
Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում երբեք խնդիր չի դրվել Ղարաբաղի հարցը լուծել։ Սա շատ կարևոր է արձանագրել, այլ խնդիր է դրվել այնպես անել, ՀՀն անկախ պետություն լինելու շանս չունենա»,- ընդգծեց Փաշինյանը։