Եթե կար լավ առաջարկ, պետք է ժամանակին լուծեին. Փաշինյանը՝ բանակցային փաստաթղթերի հրապարակման մասին

Եթե կար լավ առաջարկ, և նրանք չէին ընդունում այն, ապա նրանք պետք է պատասխանեին ժողովրդին, թե ինչու չէին ընդունում այդ որոշումները, ասել է Փաշինյանը

Եթե կար լավ առաջարկ, պետք է ժամանակին լուծեին. Փաշինյանը՝ բանակցային փաստաթղթերի հրապարակման մասին


ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Իշխանության օրոք ընդդիմությունը պետք է բացատրեր, թե ինչու չի ընդունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ որոշումները։


Այս մասին Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, նախօրեին հրապարակված «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին առնչվող առանցքային փաստաթղթերի» վերաբերյալ:


«Եթե կար լավ առաջարկ, ընդդիմությունը (նախկին ՀՀ ղեկավարությունը – խմբ.) պետք է ժամանակին լուծեր հարցը։ Եթե կար լավ առաջարկ, և նրանք չէին ընդունում այն, ապա նրանք պետք է պատասխանեին ժողովրդին, թե ինչու չեն ընդունում այդ որոշումները։ Եթե կար վատ առաջարկ, ապա յուրաքանչյուր հաջորդ առաջարկ ավելի վատն էր, քան նախորդը», – նշել է Փաշինյանը։


Դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը հրապարակել է  մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և ներկայացնում է դրանց բովանդակության ամփոփ նկարագրությունը մինչև 2020 թվականը։ Փաստաթղթերը հրապարակվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կառավարության կայքում։


Leave a Comment