Բրյուսելի պարտադրանք. Սիյարտոն՝ ՌԴ-ից նավթի և գազի ներկրումն արգելելու մասին

https://arm.sputniknews.ru/20251203/brjuseli-partadranq-sijartvon-rd-ic-navti-ev-gazi-nerkrumn-argelelu-masin-96491216.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39217230_209:0:2940:2048_1920x0_80_0_0_bfda1d69af64c7e57efdcb14661dcdcc.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պետեր սիյարտո, բրյուսել, գազ, նավթ, ներկրում, հունգարիա, եվրամիություն

պետեր սիյարտո, բրյուսել, գազ, նավթ, ներկրում, հունգարիա, եվրամիություն

Բաժանորդագրվել

Սույն որոշումը կվտանգի Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը, և Բուդապեշտը կվիճարկի այն ԵՄ դատարանում:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն «Բրյուսելի պարտադրանք» և խարդախություն է անվանել Ռուսաստանից նավթի և գազի ներկրումն արգելելու մասին ԵՄ-ի ծրագիրը, քանի որ դա միաձայն որոշման պահանջի խախտում է: Այս մասին նա ասել է Բրյուսելում հունգարացի լրագրողների հետ զրույցում։

«Ըստ ձեռք բերված քաղաքական համաձայնության՝ նրանք (Եվրահանձնաժողովը, ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը – խմբ.) ցանկանում են արգելել ռուսական գազի խողովակային մատակարարումը Եվրոպա 2027 թվականի սեպտեմբերից, իսկ ռուսական նավթը՝ 2027 թվականի վերջից։ Հունգարիան չի կարող ընդունել և իրականացնել Բրյուսելի այդ պարտադրանքը», – ասել է Սիյարտոն։

Նրա խոսքով՝ սույն որոշումը կվտանգի Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը, և Բուդապեշտն այն կվիճարկի ԵՄ դատարանում, քանի որ այն «լիովին հակասում է Եվրամիության մասին պայմանագրին, ըստ որի՝ էներգետիկ քաղաքականությունը պատկանում է բացառապես պետությունների իրավասությանը»:

Նշենք, որ Եվրամիության խորհուրդը և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները համաձայնեցրել են մինչև 2027 թվականը ռուսական գազի ներկրումից փուլային ընթացակարգով հրաժարվելու կանոնները: Գործող պայմանագրերի համար կպահպանվի անցումային շրջան։ Երկարաժամկետ պայմանագրերի համար էմբարգոն կսահմանվի 2027 թվականի հունվարի 1-ից (հեղուկացված գազի դեպքում), իսկ նույն թվականի սեպտեմբերի 30-ից կարգելվի (գազապահեստարանները լցվելու դեպքում, բայց ոչ ուշ, քան նոյեմբերի 1-ը) խողովակով մատակարարվող գազը։

Leave a Comment