Նշանակվել են փորձաքննություններ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Խորունք և Գրիբոյեդով համայնքների միջև ընկած դաշտամիջյան հատվածում՝ ջրատարում, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Արմինե Մկրտումյանի դին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ 1983 թվականին ծնված Արմինե Մկրտումյանը դեկտեմբերի 1-ից ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որոնվում էր որպես անհետ կորած։