Սարդարապատի 69-ամյա բնակչի տանը թմրանյութ է հայտնաբերվել



ԻՐԱՎՈՒՆՔ

Դեկտեմբերի 2-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը տանը կից ավտոտնակում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց ապակե տարայի մեջ դեղնականաչավուն զանգված։

Տանտերը հայտնեց, որ մարիխուանան ինքն է պատրաստել իր հողամասում աճեցրած կանեփից՝ անձամբ օգտագործելու համար։

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

ՆԳՆ ոստիկանություն



Leave a Comment