Հիմա պատկերացրեք ընտանեկան բյուջե, որտեղ ամուսին և կինը աշխատում են միասին 300 000 դրամ, ամսվա վերջին 100 000-ը պարտք են փակում: Լավ, բա բնական հարց չի՞ առաջանում, եթե այդ պարտքը չվերցնեի և չփակեի, իմ փողը 200000-ից ավել կլիներ, թե ավել չէր լինի: Կարծում եմ, բնական, տրամաբանական հարց է: Մեր բյուջեն, այդ փողը, որ դուրս է տալիս, առանց պարտքի, եթե գնայինք կամ պարտքի տոկոսը ինչ-որ տրամաբանության մեջ պահեինք, ինչքա՞ն կլիներ, ՀՆԱ-ն ինչքա՞ն կլիներ: Ես այդ հարցը տվեցի, պատասխանն էր՝ դե հո դոկտոր-պրոֆեսոր կամ դոկտոր չէինք վարձի այդ հարցը լուծելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։