Նոր հայց ընդդեմ Գագիկ Բեգլարյանի. դատախազությունը պահանջել է անշարժ գույք և միլիոններ գանձել հօգուտ պետության

ՀՀ գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքը վերադարձնելու նոր հայց է ներկայացրել Երևանի նախկին քաղաքապետ և տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ, հայտնել են իրավապահ մարմնից:

Սա Բեգլարյանի դեմ երկրորդ հայցն է, որի շրջանակներում պետությունը պահանջում է բռնագանձել 8 անշարժ գույք, 636 մլն դրամ, ինչպես նաև մեկ իրավաբանական անձում բաժնեմաս: Առաջին հայցով դատախազությունը Բեգլարյանից պահանջում է 31 անշարժ գույք, որոնք, քննության վարկածով, ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով:

Հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլին ավարտել էր Երևանի նախկին քաղաքապետի գործով քննությունը և նյութերը փոխանցել դատարան: Նրան մեղադրում են 2,3 մլրդ դրամի (մոտ 5,9 մլն դոլար) 27 անշարժ գույք, պաշտոնեական դիրքն օգտագործելով, փոխկապակցված անձանց փոխանցելու մեջ։ Հետաքննության ընթացքում Բեգլարյանը վերադարձրել է 210 մլն դրամ։ Անշարժ գույքի վրա արգելանք է դրվել։

Leave a Comment