ԵԱՏՄ–ում բեռների վերահսկման էլեկտրոնային կապարակնիքները 2026–ի փետրվարից պարտադիր կդառնան

https://arm.sputniknews.ru/20251203/eatmum-berneri-verahskman-elektrvonajin-kaparakniqnery-2026i-petrvaric-partadir-kdarnan-96490496.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45258701_170:0:2901:2048_1920x0_80_0_0_47f931d5ab5a5c2da503aacc80b2b2f3.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), բեռնատար, ապրանք, բեռնափոխադրում

եվրասիական տնտեսական միություն (եատմ), բեռնատար, ապրանք, բեռնափոխադրում

Բաժանորդագրվել

Վերահսկողությունը բիզնեսին թույլ կտա ապրանքները նվազագույն զննումով և ստուգումներով տեղափոխել ԵԱՏՄ-ի ներսում, ինչպես նաև ապահովագրել բեռներն ավելի շահավետ պայմաններով:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Բեռների վերահսկման էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքները ԵԱՏՄ-ում պարտադիր կդառնան 2026 թվականի փետրվարի 1-ից: Ինչպես տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՄ գործադիր մարմին), այս մասին հայտարարել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովը։

Բեռնարկղի վրա տեղադրված նավիգացիոն կնիքը բեռի տիրոջը և վերահսկող մարմիններին թույլ է տալիս շարունակաբար վերահսկել դրա տեղաշարժը, ինչպես նաև կանխել բեռի գողությունը (քանի որ նաև հնարավոր է վերահսկել` բեռնարկղը մինչև տեղ հասնելը բացվել է, թե ոչ):

ԵԱՏՄ–ում 3 տարով կզրոյացվեն էկզոտիկ ընկույզների և սերմերի ներկրման մաքսատուրքերը

Նավիգացիոն կնիքը էլեկտրոնային սարք է՝ կողպեքով, որը տեղադրվում է բեռնարկղի վրա: Այս սարքի մեջ հնարավոր է գրանցել բեռի մասին բոլոր տեղեկությունները (հաշիվ-ապրանքագրեր, ուղարկողի և ստացողի մասին տվյալներ և այլն):

Նման վերահսկողությունը բիզնեսին թույլ կտա սահուն և նվազագույն զննումով ու ստուգումներով ապրանք տեղափոխել ԵԱՏՄ-ի ներսում, ինչպես նաև ապահովագրել բեռներն ավելի շահավետ պայմաններով։ Այս ամենը կնվազեցնի փոխադրման ծախսերը։

Մինչև համակարգի լիարժեք գործարկումը ԵՏՀ-ն և միության երկրները կլրամշակեն այն՝ հաշվի առնելով հնարավոր արտակարգ դեպքերը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ԵԱՏՄ ապրանքների համար նավիգացիոն կապարակնիքների կիրառումը փորձարկվել է 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը։

ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով

Leave a Comment