Դիմորդներին տրամադրվում է հարցազրույցի ամսաթիվը սահմանափակ թվով փոփոխելու հնարավորություն. ԱՄՆ դեսպանատուն

3 Դեկտեմբերի, 2025

Խնդրում ենք ուշադիր պլանավորել ձեր վիզայի հարցազրույցի օրը։ Դիմորդներին տրամադրվում է հարցազրույցի ամսաթիվը սահմանափակ թվով փոփոխելու հնարավորություն։ Եթե գերազանցեք այդ սահմանաչափը, հնարավոր է պահանջվի կատարել նոր վիզայի դիմումի վճար՝ հարցազրույցի նոր օր ամրագրելու համար։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։

Լրացուցիչ ծախսերից և ուշացումներիից խուսափելու համար՝ ընտրեք ձեր հարցազրույցի օրը մտածված և փոփոխություններ կատարեք միայն իրական անհրաժեշտության դեպքում։

Leave a Comment