Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/. FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Վիեննա- Երևան երթուղով։ Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
Ըստ հաղորդագրության, չվերթերը մեկնարկելու են 2026թ. ապրիլի 3-ից։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին: