Լրագրող Նինա Հայրապետյանը գրել է․
«ՔՊ զոմբիների գրառումներից տպավորություն է ստեղծվում, թե ես 1999-ին ծնվել եմ Հայաստանի Հանրապետությունում, ոչ թե Արցախի։ Տպավորություն, թե երբեք չեմ կերել Մեղրու արևի տակ չորացրած քաղցր չրերը։ Տպավորություն, թե 2016-ին ապրիլյան պատերազմ չի եղել, 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում իմ տանը չեն լսվել հրետակոծության ձայներ, 2023-ին տունս, հայրենիքս չեմ կորցրել, ընկերներս չեն զոհվել և ընդհանրապես 1999 թվականից ի վեր 6000-ից ավել զոհ չենք ունեցել, պատերազմին էլ մենակ մեր ծնողների պատմություններից ենք ծանոթ։
Ինչ խոսք, գուցե եթե այն ժամանակ էլ մեկը կանգներ ասեր՝ «Մեղրին այդքան հեռու, դժբախտ և դժգույն ա, ինչների՞ս ա պետք Մեղրին», մենք չէինք ունենա այն պատկերը՝ ինչ հիմա ունենք, բայց արի ու տես, որ դա ընդամենը «Հայակական ժամանակ»-ի՝ то бишь Նիկոլի ընտանեկան օրաթերթի երևակայությունն էր։
Իրական բանակցվող փաստաթղթերը չեն ներառվել ՔՊ-ի հրապարակված ցանկում, ինչը, միանգամայն, սպասելի էր։
Եթե ձեզ թվում էր, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առանց մանիպուլյացիայի ու ստի ինչ-որ բան կհրապարակի, որպեսզի լույս սփռի որևէ հարցի շուրջ, ապա շտապեմ հիշեցնել, որ ժամանակին ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը՝ Չերչիլին ներկայացնելով ռազմատենչ գործիչ, իսկ Չեմբեռլենին՝ Բրիտանիայի փրկիչ, փորձել է առանց Նիկոլ Փաշինյանի անունը տալու, նրան ներկայացնել որպես հայ Չեմբեռլեն (no comment)»։