ԱՄՆ-ում 2025 թվականի ընթացքում աշխատանքից հեռացրել են ներգաղթի գրեթե 100 դատավորի․ ԶԼՄ-ներ

Բաժանորդագրվել

Տարեսկզբից աշխատանքից ազատվել է 98 դատավոր, այդ թվում՝ ներգաղթի գլխավոր դատավորների 12 տեղակալ։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ իշխանությունները 2025 թվականի սկզբից աշխատանքից հեռացրել են ներգաղթի հարցերով գրեթե 100 դատավորի։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ներգաղթի իրավաբանների ամերիկյան ասոցիացիայի (AILA) իր աղբյուրները։

«Հունվարից ամբողջ երկրում աշխատանքից ազատվել են 98 դատավորներ, այդ թվում՝ ներգաղթի գլխավոր դատավորների 12 տեղակալներ», – հայտնում է հեռուստաալիքը:

Նշվում է, որ Թրամփի վարչակազմի աշխատանքի մեկնարկից ի վեր գրեթե նույնքան դատավորներ օգտվել են վաղաժամկետ ազատման հնարավորությունից, թոշակի են անցել կամ պաշտոնաթող են եղել:

Մասնավորապես, աշխատանքից ազատվել են ներգաղթի ութ դատավորներ, որոնք աշխատում էին ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության Նյու Յորքի կենտրոնակայանում:

AILA-ի ներկայացուցչի տվյալների համաձայն, որոնց հղում է անում հեռուստաալիքը, տարեսկզբին ԱՄՆ-ում եղել է մոտ 700 ներգաղթի դատավոր, իսկ այժմ նրանց թիվը 600-ից քիչ է:

Երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, Դոնալդ Թրամփը ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում խոստացավ անհապաղ դադարեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքը ԱՄՆ տարածք և սկսել միլիոնավոր միգրանտների վտարման գործընթացը:

Leave a Comment