Զրպարտություն է, վարկաբեկում է կառույցի հեղինակությունը․ ՔԿ-ից հերքում են AntiCor-ի տեղեկությունը

Այսօր anticor.am հարթակում հրապարակվել է հետևյալ «Քննչական կոմիտեում և ԱԱԾ-ում ձևավորված «հետին թվով գաղտնալսումների» սխեման. AntiCor-ի բացահայտում» վերտառությամբ նյութը, որը տարածվել է նաև որոշ ԶԼՄ-ներով, գրում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Նյութի հեղինակը փորձել է տպավորություն ստեղծել, թե շփվել է քննիչների հետ, վերջիններս էլ իբր ասել են՝ «որևէ բան են գտնում», արդեն հետո են դիմում դատարան՝ հետին թվով թույլտվություն ստանալու համար», «գործնականում գրեթե ամեն գաղտնալսում օրինականացվում է հետին թվով, իսկ դատավորների գրասենյակները «կարկատում են հետադարձ ամսաթվերով որոշումներ, որպեսզի ստեղծվի իրավաչափության պատրանք»:

Տեղեկությունն ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում, զրպարտություն է և ակնհայտորեն միտված է կառույցի հեղինակությունը վարկաբեկելուն:

Պահանջում ենք ամբողջությամբ հերքել հրապարակման մեջ տեղ գտած ձևակերպումները և զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»:

–00—ՅՄ

Leave a Comment