Թալին համայնքի ժողովուրդը աջակցում է Տեր Թադեին

Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ես և Թալին համայնքի ժողովուրդը Տեր Թադեի կողքին ենք.

Իմ լիիրավ աջակցությունն եմ հայտնում վաղուց կարգալույծ և եկեղեցին զավթած Կտրիճ Ներսիսյանի կողմից «կարգալույծ» հռչակված Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանին։

Միաժամանակ, ինձ իրավունք եմ վերապահում, նաև Թալին համայնքի ժողովրդի անունից, արտահայտելու մեր աջակցությունը Տեր Թադեին՝ վստահաբար նշելով, որ նա վայելում է համայնքի սերն ու բարձր գնահատականը, ինչն ակնհայտ վկայում է նրա հավատարիմ ծառայության ու անկեղծ հոգևոր առաքելության մասին։

Նաև հայտնում եմ, որ այս կիրակի` դեկտեմբերի 7-ին, մասնակցելու եմ Թալին համայնքի Ներքին Բազմաբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, ժամը 10:00-ին Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող Սուրբ և Անմահ պատարագին:

Leave a Comment