
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունը, որ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Եվրոպայի վրա, բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա կռվել և սկսի, «մենք պատրաստ ենք հենց հիմա»։ Ռյուտեին այս հարցը տվել են լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։
«Ես չեմ մեկնաբանի Պուտինի բոլոր հայտարարությունները»,- պատասխանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։