Երևան – Վիեննա – Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2026թ. ապրիլի 3-ից

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Վիեննա- Երևան երթուղով։ Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
FLYONE ARMENIA ավիաընկերությունը 2026թ. ապրիլի 3-ից մեկնարկելու է Երևան – Վիեննա – Երևան երթուղով չվերթերը:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին: