Փաշինյան․ Աղքատության պատճառն աղքատ չլինելու հմտությունների բացակայությունն է

Փաշինյան․ Աղքատության պատճառն աղքատ չլինելու  հմտությունների բացակայությունն է

3 դեկտեմբերի 2025 – 15:42 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ աղքատության պատճառն աղքատ չլինելու հմտությունների բացակայությունն է:

«Ժամանակն է, ի վերջո, որ մենք արձանագրենք և առերեսվենք աղքատության պատճառների հետ: Պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա, աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով կա միայն աղքատություն: 2018 թվականից էլ որդեգրել ենք ռազմավարություն, որ աղքատությունը հաղթահարելու ձևն աշխատանքն է, պետք է առերեսվենք, որ կան մարդիկ, որոնք աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ։ Եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Նա հավելել է, որ ծայրահեղ աղքատության մակարդակն այսօր Հայաստանում 0.6 տոկոս է՝ ընդգծելով, որ շատ մոտ են ծայրահեղ աղքատությունը վերացնելու նախընտրական խոստումը կատարելուն։

Leave a Comment