Ես կցանկանամ, որ ավելի քիչ մարդիկ կալանավորվեն․ Սրբուհի Գալյան

https://arm.sputniknews.ru/20251203/es-kcankanam-vor-aveli-qich-mardik-kalanavvorven-srbuhi-galjan-96488544.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_88:0:1511:1067_1920x0_80_0_0_5de754bb5914b7186096b3570b10b3dd.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սրբուհի գալյան, կալանք, հհ արդարադատության նախարարություն

սրբուհի գալյան, կալանք, հհ արդարադատության նախարարություն

Բաժանորդագրվել

Նախարարը համաձայն չեն այն դիտարկումներին, թե մեր երկրում ընտրովի արդարադատություն է։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik․ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պնդում է, որ մեր երկրում այսօր քաղբանտարկյալներ չկան։ Այդ մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Չցանկացավ մեկնաբանել լրագրողների հարցադրումը, թե արդյոք քաղաքական չէ որոշումը «մեր ձևով» կամ այլ արտահայտությունների համար մարդկանց ամիսներով կալանավորելը։ Նշեց՝ արդարադատության նախարարությունը զուտ խափանման միջոցի կատարողն է։ Նախարարը չհամաձայնեց լրագրողների դիտարկմանը, թե ընտրովի արդարադատություն է գործում, ինչպես, օրինակ, թե Վաղարշապատի, թե Գյումրու քաղաքապետները մեղադրվում են ենթադրյալ կառուպցիայի համար, սակայն մի դեպքում կալանք է կիրառված, մյուս դեպքում՝ ոչ։

«Դատարաններն անկախ են, յուրաքանչյուր դատարանն ինքն է որոշում, թե ինչ խափանման միջոց ընտրել։ Պատմության էջերը որ թերթենք, չե՞նք գտնի ՔՊ-ականներ, որոնք կալանավորվել են, հետո դատապարտվել։ Ես կողմ եմ, որ միատեսակ մոտեցում լինի մեր երկրում և կողմ եմ մեր երկրում կանխատեսելի արդարադատության չափանիշների սահմանմանը։ Այս ուղղությամբ էլ ենք որպես նախարարություն քայլեր ձեռնարկում, բայց այդ միասնական չափանիշներին կհետևե՞ն դատարանները, թե՞ չեն հետևի, ես չունեմ դրա պատասխանը»,- նշեց նախարարը։

Հավելեց, որ գերատեսչական շահով պայմանավորված ցանկանում է՝ մեր երկրում հնարավորինս քիչ մարդիկ կալանավորվեն։

Շեշտեց՝ խնդիր է տեսնում, որ կալանքը որպես խափանման միջոց շատ է կիրառվում, միաժամանակ բացառում է, թե դատավորները քաղաքական նպատակներով են իրենց գործառույթներն իրականացնում։

Leave a Comment