Aurora News | Հայաստանում քաղբանտարկյալ չկա. Սրբուհի Գալյան

Հայաստանում քաղբանտարկյալ չկա, ես չգիտեմ՝ դուք ինչ չափանիշների մասին եք խոսում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Միանշանակ խոսք չի գնում այն անձանց մասին, երբ անձինք իրոք կատարում են քրեորեն հետապնդելի արարքներ։ Ես միշտ նշում եմ, որ շատ հարմար է արդարացնել արարքը, որը պարունակում է Քրեական օրենսգրքի որոշ հոդվածների հատկանիշներ, այն փաստարկներով, որ անձը զբաղվում է քաղաքականությամբ, հետևաբար քաղբանտարկյալ է»,- ասել է Գայանը: 

Գալյանի խոսքով մեր երկրում քաղբանտարկյալներ չկան: 

«Սա ասում եմ ձեր կողմից վկայակոչվող միջազգային չափանիշների վրա»,- հավելել է Գալյանը: 

Leave a Comment