https://arm.sputniknews.ru/20251203/hajastanum-arevatsaghki-busakan-jughy-tankacel-e-15vov-kakavon-30-vov-vitshakagrutjun-96486415.html
Հայաստանում արևածաղկի բուսական յուղը թանկացել է 15%–ով, կակաոն՝ 30%–ով. վիճակագրություն
Հայաստանում արևածաղկի բուսական յուղը թանկացել է 15%–ով, կակաոն՝ 30%–ով. վիճակագրություն
Sputnik Արմենիա
Բենզինի և դիզելային վառելիքի գներն այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 1.4% և 1.2%–ով: 03.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-03T14:55+0400
2025-12-03T14:55+0400
2025-12-03T14:55+0400
հայաստան
գին
թանկացում
միրգ
բանջարեղեն
միս
կարագ
շաքարավազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/10/26476367_0:0:3081:1733_1920x0_80_0_0_653a4c98df9f8d62a021ebe3145fef1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2025 թ. նոյեմբերը 2024 թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 3.1%, իսկ հոկտեմբերի նկատմամբ` 0.6 %: Այս տվյալները ներկայացվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի` այսօր հրապարակած «Սպառողական գների փոփոխությունները ՀՀ–ում 2025 թ. հունվար–նոյեմբերին» զեկույցում։Կոմիտեից նշում են, որ 2025 թ. նոյեմբերին 2024 թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.8%, իսկ 2025 թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.3 % գնաճ:2025 թ. նոյեմբերին 2024թ նոյեմբերի համեմատ հանրապետությունում հացի գինն աճել է 3%–ով, ալյուրինը՝ 4.8%–ով, հնդկացորենինը՝ 7.9 %–ով, մակարոնեղենինը՝ 8.8 %–ով:Ինչ վերաբերում է մսամթերքին, ապա թռչնամիսը այս տարվա նոյեմբերին 2024 թ. նոյեմբերի համեմատ թանկացել է 1.8%–ով, տավարի, խոզի և գառան միսը՝ 4.2%, 9.9% և 13.5%–ով:Մարգարինն ու կարագը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ թանկացել են 5.3 % և 11.9%–ով:Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 1% գնանկում:Ըստ վիճակագրության` բանջարեղենը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ էժանացել է 7.8%–ով, իսկ միրգը` թանկացել 3.1%–ով։Կոմիտեից հայտնում են նաև, որ բենզինի և դիզելային վառելիքի գներն այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 1.4% և 1.2%–ով:Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում հաշվետու ժամանակահատվածում սակագներն աճել են 2.9%–ով:Անդրադառնալով արտարժույթի շուկային` կոմիտեից նշել են, որ 2025 թ. նոյեմբերին հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382.0 դրամ, ինչը 1.8%–ով ցածր է 2024 թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշից (389.0 դրամ):Մեկ տարում ՀՀ–ում ամենաշատը թանկացել են բուսական յուղն ու սուրճը. վիճակագրություն
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/10/26476367_124:0:2855:2048_1920x0_80_0_0_aa9cdfe4cfd6d7e0de2bfb9f55761915.jpg
հայաստան, գին, թանկացում, միրգ, բանջարեղեն, միս, կարագ, շաքարավազ
հայաստան, գին, թանկացում, միրգ, բանջարեղեն, միս, կարագ, շաքարավազ
Բենզինի և դիզելային վառելիքի գներն այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 1.4% և 1.2%–ով:
Կոմիտեից նշում են, որ 2025 թ. նոյեմբերին 2024 թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.8%, իսկ 2025 թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.3 % գնաճ:
2025 թ. նոյեմբերին 2024թ նոյեմբերի համեմատ հանրապետությունում հացի գինն աճել է 3%–ով, ալյուրինը՝ 4.8%–ով, հնդկացորենինը՝ 7.9 %–ով, մակարոնեղենինը՝ 8.8 %–ով:
Ինչ վերաբերում է մսամթերքին, ապա թռչնամիսը այս տարվա նոյեմբերին 2024 թ. նոյեմբերի համեմատ թանկացել է 1.8%–ով, տավարի, խոզի և գառան միսը՝ 4.2%, 9.9% և 13.5%–ով:
Մարգարինն ու կարագը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ թանկացել են 5.3 % և 11.9%–ով:
Արևածաղկի բուսական յուղի գինը 2025 թ. նոյեմբերին 2024 թ. նոյեմբերի համեմատ աճել է 15%–ով, ձվի գինը` 3.0%–ով, սուրճի գինը` 10.7%–ով, շոկոլադինը՝ 12.2%–ով, կակաոյինը՝ 30%–ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 1% գնանկում:
Ըստ վիճակագրության` բանջարեղենը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ էժանացել է 7.8%–ով, իսկ միրգը` թանկացել 3.1%–ով։
Կոմիտեից հայտնում են նաև, որ բենզինի և դիզելային վառելիքի գներն այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 1.4% և 1.2%–ով:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում հաշվետու ժամանակահատվածում սակագներն աճել են 2.9%–ով:
Անդրադառնալով արտարժույթի շուկային` կոմիտեից նշել են, որ 2025 թ. նոյեմբերին հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382.0 դրամ, ինչը 1.8%–ով ցածր է 2024 թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշից (389.0 դրամ):