Ինչի՞ մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այդ փողը արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա․ Փաշինյանը՝ թոշակների բարձրացման մասին (ՎԻԴԵՈ)

Փաշինյանը նշել է, որ թոշակներն ավելանում են, պարզապես իրենք  հասկանում են, որ  կառավարումն ունի նրբություններ, և սովորում են ավելի արդյունավետ կառավարել, ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/․ Մենք խոստացել ենք, որ առողջապահության ապահովագրություն լինելու է, բայց չեք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու, և մենք հիմա այս լուծմանն ենք գնում։


Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով թոշակների բարձրացման հարցին։ 


Վարչապետը հայտնել է, որ թոշակներն ավելանում են, պարզապես իրենք հասկանում են, որ կառավարումն ունի նրբություններ, և սովորում են ավելի արդյունավետ կառավարել։ 


«Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ թոշակառուների թոշակը ամսական 11․000դրամով կամ 10․400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն այդ գումարը։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ 65+ տարեկան թոշակառուների առաջնային ծախսը առողջապահությունն է, հիմա հետևաբար ինչի՞ մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այդ փողը արդյունավետ օգտագործի իր առողջապահության համար», – ասաց վարչապետը։ 


Նրա խոսքով՝ կառավարությունն այդ 10․000 դրամը դնում է առողջության ապահովագրության մեջ և ստեղծում համակարգ, որտեղ թոշակառուն ստանալու է 10․000 դրամից ավելի մեծ չափով ծառայություն։


Փաշինյանը նշեց նաև, որ թոշակն ավելանում է նաև անկանխիկ առևտրի պարագայում, երբ հետվճար են ստանում 2%, ապա ավելանում է նաև Arca քարտերով առևտրի ժամանակ բոլոր քաղաքացիներին տրվելիք հետվճարի դեպքում։




Leave a Comment