Թանգարանները կունենան խանութ՝ հուշանվերային արտադրանքով. ԿԳՄՍՆ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել Թանգարանների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:


Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, խորհրդի անդամները, նախարարության ոլորտային ստորաբաժանման պատասխանատուները:


Թանգարանների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների հուշանվերային արտադրանքի կազմակերպման և իրացման հարցը:


Խորհրդի անդամները քննարկել են Հայաստանի պատմության թանգարանի հուշանվերային խանութի մոդելն ու դրա առանձնահատկությունները: Նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ թանգարանում հուշանվերների վաճառքի կազմակերպումը որևէ կերպ պետք է չխաթարի թանգարանի՝ որպես հուշարձանի պատմամշակութային արժեքը:


Ըստ ներկայացված մոդելի՝ թանգարանային խանութը լինելու է հիմնական ցուցադրության տրամաբանական շարունակությունը՝ համապատասխան ձևաչափով:


Հանդիպմանը քննարկվել են նաև հուշանվերային արտադրանքի, որպես հուշանվեր թանգարանային ցուցանմուշների կրկնօրինակման, համապատասխան կահավորման, այցելուների հետ աշխատանքի և կազմակերպական այլ գործընթացների վերաբերյալ հարցեր:

Դիտումների քանակ2

Leave a Comment