Ճգնաժամային իրավիճակում Կարապետյանը 800 մլն դոլարի ներդրում է կատարել ՀԷՑ-ում. հոսանքի սակագինը չի բարձրացրել երբևէ. «Մեր ձևով» շարժման անդամ

Սամվել Կարապետյանը, երբ տարիներ առաջ ձեռք բերեց ՀԷՑ-ը, այդ օրվանից մինչ օրս չի եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, ավելին՝ մայիսին դիմել են վերանայելու, որ հոսանքի սակագինը էլի իջնի: Բոլորը շատ լավ գիտեն, որ կյանքը տարեցտարի թանկանում է, բայց հոսանքի համար ՀՀ քաղաքացիները երկար տարիներ վճարել են նույն գինը, առանց ոչ մի լումա թանկացման: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը:

Շարժման անդամ Գոհար Մելոյանն էլ հավելեց, որ 2015 թվականին, երբ երկրում  ճգնաժամային իրավիճակ էր, Սամվել Կարապետյանը շուրջ 800 միլիոն դոլարի ներդրում է կատարել սնանկության եզրին հասած կազմակերպությունում:

«Բոլորս հասկանում ենք չէ՞, թե 800 միլիոն դոլարը որքան հսկայական գումար է ու դա ավելի  նպաստավոր միջավայրերում կարելի էր ներդնել։ Ակնհայտ է, որ բացառապես հայրենանվեր ու բարեգործական միտումներով էլ է եղել այս ներդրումը: Սամվել Կարապետյանը նաև սոցիալական խոստումն էր տվել, որ ապագա տասնամյակում չի բարձրացնելու հոսանքի սակագինն ու պահպանելու է կայունությունը»,- նշեց նա, հավելելով՝ մենք ունենք իրավիճակ, որտեղ խոստումը պահպանված է, ավելին՝ հնարավորություն է ստեղծվել կոնկրետ հաշվարկների, տնտեսական մեխանիզմների միջոցով, արդյունավետ կառավարման արդյունքում այդ հոսանքի սակագինը իջեցնելու:

Leave a Comment