44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում թանկացումները հասել են ռեկորդային մակարդակի՝ Հայաստանում գները եվրոպական են, իսկ աշխատավարձերը՝ աֆրիկյան։ Դրա փոխարեն ՔՊ-ն հարստանումա, նրանց բարեկամներն ու ընկերները շքեղ տներ են գնում Երևանում, այլ երկրներում, վարում են 200 հազար դոլարանոց մեքենաներ։
Այն մարդիկ, որ նիսյայով գարեջուր էին խմում փաբերում, սեփական կատու չունեին և ման էին գալիս տրեխներով, այսօր իտալական կոշիկներով են և մի քանի հազար դոլարանոց ժամացույցներով։ Միթե սրա համար էին հազարավոր մարդիկ 2018-ին փողոց փակում՝ իհարկե ոչ։
Նիկոլն ու թիմը, ինչպես միշտ խաբեցին ՀՀ ընտրողներին։ 2026թ․-ը լավագույն պահն է ստի թագավորներին հեռացնելու համար։ Քվեարկելով ՔՊ-ի օգտին ՀՀ քաղաքացիներ ջան դուք ձայն եք տալիս հօգուտ Ալիևի»։