Առավոտից 3 չվերթ չի կարողացել վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ խիտ մառախուղի պատճառով, Armenia Today-ին հայտնեց օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։
Նրա տեղեկությամբ՝ FlyDubay ավիաընկերության Դուբայից, ShirakAvia ընկերության Մոսկվայից և AirArabia ավիաընկերության Աբու Դաբիից եկող չվերթները վայրէջք են կատարել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օդանավակայանում։ Մի քանի ինքնաթիռ այս պահին գտնվում են Երևանում ու պտույտներ են կատարում օդում, նշեց Մողրովյանը։
Ըստ օդանավակայանի պաշտոնական կայքի՝ այդ ինքնաթիռները Մոսկվայից, Թեհրանից և Շարմ Էլ Շեյխից եկած չվերթներն են։
