2025 թ-ի հունվարի 1-ից թոշակներն ավելացել են։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2026 թ․ բյուջեի նախագծի քննարկմանը եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Բայց կառավարումն ունի նրբություններ և սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Մենք ասում ենք՝ ամսական 10 400 դրամով ավելացնենք թոշակը, բայց էդ գումարն ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու… Հետազոտությունը ցույց տալիս, որ 65+ տարեկանների առաջնային ծախսը առողջապահությունն է։ Հետևապես ինչի՞ մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե էդ փողն ինչպես արդյունավետ օգտագործի իր առողջության համար. գնա դեղատուն, այլ բան գնի, քան պետք է գնի, կամ բուժծառայություն ստանա, քան պետք է ստանա։
Մենք այդ 10 000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ ու ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է մեծ հավանականությամբ ոչ թե 10 000, այլ գուցե 40, 50, գուցե 100 հազար, գուցե 500 000 դրամի ծառայություն։
Հիմա շատերն ասում են՝ էս եք խոստացել, էն ենք խոստացել, բայց, կներեք, չեք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու, և հիմա այս լուծմանն ենք գնում»,– ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե թոշակն ավելանում է նաև անկանխիկ առևտրի պարագայում, երբ հետվչար են ստանում 2 տոկոս, ապա ավելանում է նաև ԱՌՔԱ քարտերով առևտրի դեպքում բոլոր քաղաքացիներին տրվելիք հետվճարի դեպքում։