«Թուրքիան առաջիկա վեց ամսում կարող է բացել Հայաստանի հետ սահմանը»․ #Bloomberg | ՄԱՄՈՒԼ.ամ

Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը առաջիկա վեց ամսվա ընթացքում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին:

«Սա վերջ կդնի Եվրոպայում Սառը պատերազմի ժամանակներից մնացած վերջին փակ սահմանի գոյությանը և ճանապարհ կբացի Կովկասում առևտրի վերածննդի համար»,- հաղորդում է գործակալությունը։

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները չեն արձագանքել մեկնաբանելու՝ լրատվամիջոցի խնդրանքին։

Leave a Comment