Ինչի՞ թոշակառուներին տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես արդյունավետ օգտագործի․ Փաշինյան

3 Դեկտեմբերի, 2025

Կառավարումը ունի նրբություններ, և մենք էլ սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում 2026–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասում ենք՝ լավ, թոշակառուների թոշակը ամսական 11 հազար կամ 10400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն այդ գումարը, ինչի՞ վրա է ծախսելու։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ մարդկանց առաջնային ծախսը առողջապահությունն է։ Հետևաբար ինչի մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այդ փողը արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա։ Մենք այդ 10 000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է մեծ հավանականությամբ, ոչ թե 10 000, այլ գուցե 20, գուցե 30, գուցե 40, գուցե 50000, գուցե 100000, գուցե 500000 դրամի ծառայություն։ Եվ եթե այս ծառայությունների թվերը գումարենք իրար, երբ ուզում ենք հաշվել, թե Հայաստանում թոշակառուների ծախսը ինչքան է, մենք տարվա կտրվածքով այդ առողջապահական մասնագիտությունների գինը պետք է տարածենք այդ ամեն ինչի վրա։

Շատ է խոսվում, որ դուք այս եք խոստացել, այս եք խոստացել,այս  չեք արել, այն չեք արել, կներեք, մենք խոստացել ենք, որ առողջապահության ապահովագրություն լինելու է, բայց չենք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու։ Եվ մենք հիմա այս լուծմանն ենք գնում։

Բացի այդ, թոշակառուների թոշակը ավելանում է նաև անկանխիկ առևտրի պարագայում՝ հետվճարի տեսքով», — ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment