Դանիել Ռեդքլիֆը և Թոմ Ֆելթոնը վերամիավորվել են 14 տարի անց – Showbiz.am

Լեգենդները կրկին միասին են (թեև ոչ երկար). Դենիել Ռեդքլիֆը և Թոմ Ֆելտոնը չէին կարողացել աննկատ մնալ Նյու Յորքում կայացած «Merrily We Roll Along» ֆիլմի փակ ցուցադրության ժամանակ, հաղորդում է People-ը։

Հանդիպումը տեղի է ունեցել ավելի քան 10 տարի անց։ Դերասանները գրկախառնվել են և մի քանի բառ փոխանակել, երբ լույսերը մարել են՝ հրավիրելով հանդիսատեսին զբաղեցնել իրենց տեղերը։

Վերջին անգամ նրանք միասին լուսանկարվել են «Հարրի Փոթերը և մահվան պարգևները. Մաս 2» ֆիլմի պրեմիերայի ժամանակ՝ 2011 թվականի հուլիսի 11-ին։ Այդ ժամանակ Դանիելը 21 տարեկան էր, իսկ Ֆելտոնը՝ 23։ Հիմա «Հարրի Փոթերը» 36 տարեկան է, իսկ «Դրակո Մալֆոյը»՝ 38։

Leave a Comment