Արտակարգ դեպք՝ Մերձավանում. ավտոմեքենա է այրվել


Հասարակություն


Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 08:10-ի սահմաններում Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղի 36/3 հասցեի դիմաց «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Վայոց ձորի մարզի բնակիչ 36-ամյա Արշակ Պետրոսյանը նկատել է, որ ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս: 


Վերջինը կանգնել է, դուրս եկել ավտոմեքենայից, սակայն ավտոմեքենան միանգամից բռնկվել է:
 
Ահազանգով ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են հրդեհի հանգամանքները: 


Leave a Comment